«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին կդադարեցվեն՝
ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ը՝ Արարատի մարզի Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի գազասպառողների գազամատակարարումը.
ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ը՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծի պողոտայով և Գ.Նժդեհ, Գրիգոր Լուսավորիչ, Մյասնիկյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի գազասպառողների և տարբեր նշանակության օբյեկտների գազամատակարարումը.
ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ը՝ Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ գյուղերի գազասապառողների և հարակից օբյեկտների գազամատակարարումը.
ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ը՝ Արագածոտնի մարզի Փարպի և Բյուրական գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: