Մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը:
Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի յութուբյան ալիքով՝ https://www.youtube.com/channel/UCQZS4FAZAn5XrN6WAk8vVBA?view_as=subscriber, Արցախի Հանրային, Հայաստանի Հանրային, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա» և ԱՐ հեռուստաընկերություններով: