Ռուսաստանի Կրասնոդարի դատարանը երկու տարի ազատազրկման է դատապարտել Անապայի Սուպսեխի գյուղի բնակչին երկու ռուսաստանցու սպանելու համար: Սակայն դատավճռից հետո տղամարդը ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից, քանի որ հետաքննության ընթացքում նա արդեն ժամկետն անցկացրել էր նախաքննական կալանավայրում:
Ըստ քննիչների՝ 2019 թվականի փետրվարի 3-ին Սուպսեխ գյուղի 54-ամյա բնակիչը բողոքել է, որ իր հարևանն ու որդին իրենց բակում շատ բարձր են երաժշտություն լսում: Տղամարդկանց միջև վիճաբանության ժամանակ մեղադրյալը որսորդական հրացանով կրակել է հարևանների վրա: Հրաձիգը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և պնդել է, որ գործել է ինքնապաշտպանության սահմաններում: Մարզի դատախազությունն անհամաձայնություն է հայտնել դատավճռին և որոշել է այն բողոքարկել: