Կառավարությունն այս շաբաթ հաստատեց նախագիծ, որի համաձայն, եթե հուլիսի 1-ից հետո ընտանիքում երեխա է ծնվում, պետությունը մարում է անելու ընտանիքի գործող հիփոթեքային վարկից: Մարումն արվելու է հետևյալ կերպ՝ մայր գումարի մնացորդային վճարի 5 տոկոսի չափով՝ Երևանում ձեռք բերված բնակարանի համար, և 10 տոկոսի չափով՝ մարզային բնակավայրերում:
Մանրամասները՝ տեսանյութում: