Միացյալ Նահանգներում 15-ամյա աղջիկը մեքենան կայանելու համար հետընթաց վարելու փոխարեն առաջ է շարժվել ու բախվել հորը: 46-ամյա տղամարդը կանգնած է եղել մեքենայի առջև՝ համոզված, որ դուստրը այն հետ կվարի: Աղջիկը, սակայն, սեղմել է «գազի» ոտնակն ու քշել հոր ուղղությամբ: Արդյունքում տղամարդը հայտնվել է մեքենայի ու ծառի միջև և ստացած վնասվածքներից մահացել հիվանդանոցում:
Տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առիթով: