Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներում գտնվող գերիների փոխանակմանը կամ այդ անձանց ճակատագիրը թեթևացնելու հարցերը մշտապես գտնվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միտված բանակցությունների օրակարգում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Անցյալ տարի Մոսկվայում կայացվել էր հարազատների կողմից կալանավորներին այցելելու որոշում: Ապա Հայաստանն ու Ադրբեջանը վերադարձրել էին մեկական գերի, և ԵԱՀԿ Մինսկի համանախագահների աջակցությամբ շարունակում են մյուս բանտարկյալների ճակատագրի վերաբերյալ խորհրդակցությունները: Մենք ուշադիր հետևելու ենք այդ քայլերին»,- հայտնել է Մարիա Զախարովան: