Վերջին 23 օրվա ընթացքում առաջին անգամ Հոնկոնգում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի նոր դեպք:
Նշվում է, որ 66-ամյա վարակակիր կինը չի եկել այլ տարածաշրջանից, վերջին երեք ամիսը եղել է Հոնկոնգում: Կնոջ ութ հարազատներն արդեն մեկուսացված են, նրանցից մի քանիսի մոտ հայտնաբերվել են հիվանդության ախտանիշներ:
Վարակի նոր դեպքը մտահոգել է տեղի իշխանություններին: Չի բացառվում, որ կինը վիրուսն արդեն տարածել է մի քանի կապերի միջոցով: Ստիպված են առաջիկա երկու շաբաթը ուշադիր հետևել իրավիճակին: