Կորոնավիրուսի համաճարակը չի խանգարի, որ հունիսին Լեհաստանում անցկացվեն զորավարժություններ, որոնց կմասնակցեն մոտ վեց հազար ամերիկացի և երկու հազար լեհ զինվորականներ: Այս զորավարժություններին մասնակցող զինծառայողների առողջությունը պաշտպանելու համար կիրառվելու են COVID-19-ի հետ կապված բոլոր նախազգուշական միջոցները:
Դիտորդները զորավարժությունները որակել են Defender Europe-2020-ի փոքրաթիվ տարբերակը: Defender Europe-2020-ը, որը հավակնում էր դառնալ սառը պատերազմի ավարտից հետո ամենախոշոր զորավարժանքը Եվրոպայում, հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով: