ԿԲ-ի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի երկու մասնակից բերման է ենթարկվել՝ 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Հիշեցնենք, այսօր ԿԲ-ի դիմաց մի խումբ անձինք բողոքի ակցիա են կազմակերպել՝ դժգոհելով վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկոսադրույքների դեմ։ Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին փոխանցել է, որ մեկ անձ կարող է մտնել շենք և հանդիպել ԿԲ ներկայացուցչի հետ, սակայն նրանք հրաժարվել են, պահանջել, որ ԿԲ ներկայացուցիչը գա և հանդիպի իրենց հետ։ Ոստիկանության ներկայացուցիչը հորդորել է ողջամիտ ժամկետում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։