Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո հայտնի է դարձել նաև նրա կնոջ՝ Տատյանա Նավկայի COVID-19-ով վարակվելու մասին: Տեղեկությունը հայտնել է անձամբ Նավկան՝ գրում է Daily Storm-ը:
Ռուս հանրահայտ գեղասահորդուհի Տատյանա Նավկան պարբերականին հայտնել է, որ ինքը և ամուսինը հոսպիտալացվել են, որպեսզի ընտանիքի մյուս անդամների առողջությունը չվտանգեն: Նավկայի ինքնազգացողությունը լավ է:
Տատյանա Նավկան նշել է, որ ընտանիքի բոլոր անդամները պահպանել են ինքնամեկուսացման բոլոր կանոնները, և միայն ամուսինն է շարունակել աշխատել: Հետևաբար՝ կարծում է, որ ինքը Պեսկովից է վարակվել: