Վերջին մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ Ֆլորիդա և Կալիֆոռնիա նահանգներում մոլեգնում են անտառային հրդեհները՝ գրում է Al Jazeera-ն: Կրակը հասցրել է ոչնչացնել տասնյակ կառույցներ, այդ թվում՝ բնակելի տներ:
Տարերային աղետի պատճառով հարյուրավոր բնակիչներ ստիպված են եղել տարհանվել: Առայժմ տեղեկություններ չկան տուժածների կամ մահացածների մասին:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով տարհանվածներից շատերը տեղավորվել են հյուրանոցներում՝ մարդկանց հետ խմբվելու խնդրից խուսափելու համար:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Անհրաժեշտ կլինի ևս մի քանի օր՝ իրավիճակը վերահսկելի դարձնելու համար: