• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանի դեմ պատերազմի հետևանքները նման են տնտեսական ցունամիի. Էրդողան. «Հարևաններ» Իրանի դեմ պատերազմի հետևանքները... 20:24
ԱԺԲ-ի խոստումները ԱԺԲ-ի խոստումները 19:37
Օրը՝ 60 վայրկյանում | 20.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 20.05.2026 20:01
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քանի դեռ աշխարհը պայքարում է ՔՈՎԻԴ-19-ի դեմ, երեխաները հայտնվել են շահագործման ու բռնության ռիսկի տակ. ՅՈՒՆԻՍԵՖ
Հասարակություն
18:5907 Մայ, 2020

Քանի դեռ աշխարհը պայքարում է ՔՈՎԻԴ-19-ի դեմ, երեխաները հայտնվել են շահագործման ու բռնության ռիսկի տակ. ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած տեխնիկական ուղեցույցը նպատակ ունի օգնել իշխանություններին՝ համավարակի ընթացքում երեխաների պաշտպանության միջոցներն ամրապնդելու գործում:
 
Կորոնավիրուսի համավարակի տարածման արդյունքում մեծ է հավանականությունը, որ միլիոնավոր երեխաներ ամբողջ աշխարհում կհայտնվեն անվտանգությանն ու բարեկեցությանը սպառնացող ռիսկի տակ: Խոսքը վատ վերաբերմունքի, գենդերային բռնության, շահագործման, սոցիալական մարգինալացման ու խնամակալներից մեկուսացված լինելու մասին է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է կառավարություններին՝ ապահովել երեխաների անվտանգությունն ու բարեկեցությունը՝ վարակի ստեղծած ահագնացող սոցիալ-տնտեսական հետևանքների լույսի ներքո: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մարդասիրական գործունեության ընթացքում երեխաների պաշտպանության դաշինքը գործընկերների հետ միասին հրապարակել են ուղեցույց՝ արձագանքման գործընթացում ներգրավված պետական կառույցներին ու այլ կազմակերպությունների աջակցելու նպատակով:
 
Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ՔՈՎԻԴ-19-ը հեղաշրջել է երեխաների ու ընտանիքների կյանքն ամբողջ աշխարհում: Կարանտինային միջոցառումները, ինչպես, օրինակ՝ դպրոցների փակումը և տեղաշարժման սահմանափակումները, թեև անհրաժեշտ են, սակայն միաժամանակ խաթարել են երեխաների առօրյան ու նրանց տրամադրվող աջակցության համակարգերի աշխատանքը, ավելացրել երեխաներին խնամողների սթրեսը՝ որոշ դեպքերում նրանց ստիպելով հրաժարվել աշխատանքից:
 
ՔՈՎԻԴ-19-ի առաջացրած խարանը որոշ երեխաների ավելի խոցելի է դարձրել բռնության ու հոգեբանական տառապանքների տեսանկյունից: Միաժամանակ, իրականացվող վերահսկողական միջոցառումները, որ հաշվի չեն առնում գենդերային կարիքները և կանանց ու աղջիկների խոցելիությունը, կարող են ավելացնել սեռական շահագործման, չարաշահումների և անչափահասների ամուսնության հետ կապված ռիսկերը: Վերջերս Չինաստանից ստացված տվյալների համաձայն՝ երկրում աճել է կանանց ու աղջիկների դեմ ընտանեկան բռնության դեպքերի քանակը:
 
«Հիվանդությունն անուղղակիորեն հարվածում է երեխաներին ու ընտանիքներին բազմաթիվ ճանապարհներով՝ առանց վարակելու»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների պաշտպանության հարցերով տնօրեն Կոռնելիուս Ուիլյամսը: «Դպրոցները փակվում են: Ծնողները երեխաների խնամքի ու ծայրը ծայրին հասցնելու մաքառման մեջ են: Երեխաների պաշտպանության ռիսկերը մեծանում են: Այս ուղեցույցը կառավարությունների ու երեխաների պաշտպանության պատասխանատու մարմինների համար ուրվագծում է գործնական այն միջոցառումները, որ հնարավոր է իրականացնել անորոշության այս ժամանակաշրջանում երեխաներին անվտանգ պահելու համար»:
 
Կառավարություններին ու երեխաների պաշտպանության կառույցներին խորհուրդ է տրվում կոնկրետ քայլեր ձեռնարկել երեխաների պաշտպանությունն ապահովելու համար, որպես ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելման ու վերահսկման միջոցառումների անբաժանելի մաս, այն է՝

  • Առողջապահության, կրթության և մանկական ծառայությունների մասնագետներին վերապատրաստել երեխաների պաշտպանության ոլորտում ՔՈՎԻԴ-19-ի առաջացրած ռիսկերի, սեռական շահագործման ու չարաշահումների կանխարգելման միջոցների և մտահոգիչ դեպքերի վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու անվտանգ մեթոդների կիրառման թեմաներով.
  • Առաջին արձագանքողներին վերապատրաստել գենդերային բռնության զոհերին աջակցելու նպատակով, գենդերային բռնության դեպքերի փաստերի հրապարակման գործելակերպի ու առողջապահության ծառայությունների հետ համագործակցելու թեմաներով.
  • Բարելավել երեխաների համար ուղղորդումների և այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հնարավորությունները. 
  • Երեխաներին, մասնավորապես, պատանիներին ներգրավել ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության գնահատման գործընթացում.
  • Թիրախավորված օգնություն տրամադրել ժամանակավոր աջակցության կենտրոններին ու ընտանիքներին, այդ թվում՝ խնամատարներին և այն ընտանիքներին, որտեղ հաց վաստակողն անչափահաս է՝ նպատակ ունենալով էմոցիոնալ աջակցություն տրամադրել երեխաներին և ապահովել պատշաճ ինքնախնամքի հնարավորություններ.
  • Ֆինանսական ու նյութական աջակցություն տրամադրել այն ընտանիքներին, որոնց եկամտի ապահովման հնարավորությունները նվազել են.
  • Երեխաներին ընտանիքներից հեռացնելու հնարավորությունները կանխելու նպատակով՝ կոնկրետ միջոցներ ձեռնարկել և երաշխավորել ծնողի կամ խնամատարի հոսպիտալացման կամ մահվան հետևանքով միայնակ կամ առանց պատշաճ խնամքի մնացած երեխաներին տրամադրվող աջակցությունը.
  • Ապահովել, որ հիվանդությունների վերահսկմանն ուղղված միջոցառումների ընթացքում ամենաշատ ուշադրությունը դարձվի բոլոր երեխաների պաշտպանությանը:
Դիտումների քանակ34
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վտանգված է 370 միլիոն երեխայի ապագան. ՅՈՒՆԻՍԵՖ, ՊՀԾ 18:1601 Մայ, 2020 Վտանգված է 370 միլիոն երեխայի ապագան. ՅՈՒՆԻՍԵՖ, ՊՀԾ Հասարակություն
  • Նույնիսկ ՔՈՎԻԴ-19-ից առաջ ավելի քան 13 մլն երեխա ընդհանրապես չի պատվաստվել․ ՅՈՒՆԻՍԵՖ 20:1425 Ապր, 2020 Նույնիսկ ՔՈՎԻԴ-19-ից առաջ ավելի քան 13 մլն երեխա ընդհանրապես չի պատվաստվել․ ՅՈՒՆԻՍԵՖ Աշխարհ
  • COVID-19-ի բռնկումը վտանգել է ավելի քան 117 մլն երեխայի պատվաստումը կարմրուկի դեմ․ ՅՈՒՆԻՍԵՖ 20:4014 Ապր, 2020 COVID-19-ի բռնկումը վտանգել է ավելի քան 117 մլն երեխայի պատվաստումը կարմրուկի դեմ․ ՅՈՒՆԻՍԵՖ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Բաքուն և ԵՄ-ն քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները 01:0121 Մայ, 2026
  • «Տենց խնդիր չկա մի անհանգստացեք». Նարեկ Կարապետյանն իր՝ ՌԴ քաղաքացիության մասին 00:4721 Մայ, 2026
  • Պետք է աշխատենք կրճատել վիզաների մերժման տոկոսը. ԵՄ պաշտոնյա 00:3121 Մայ, 2026
  • Պատրաստ ենք կոալիցիայի, ռուսական ուժերին թույլ չտալ ՀՀ-ն տանել ռուս-բելառուսական միություն. Սարգսյան 00:2021 Մայ, 2026
  • Գյումրու որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի 00:0121 Մայ, 2026
  • ՀՀ ոչ մի ղեկավար չի արել Գյումրիի համար այնքան, ինչքան ես եմ արել. Ռոբերտ Քոչարյան 23:4220 Մայ, 2026
  • Ինժեներական քաղաքում կլինի ևս մեկ սուպերհամակարգիչ 23:2420 Մայ, 2026
  • Ցեխը շպրտեցին, ջուրը ծեծեցին, հիմա էլ մուկ են տշում. «Բոլորին դեմ եմ»-ի նոր դարձվածքային ակցիան 23:0020 Մայ, 2026
  • Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ 22:5520 Մայ, 2026
  • Հանրությանը ներկայացվելու է այն, ինչը տարիներ շարունակ թաքցրել ենք․ Պապիկյան 22:4420 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու գործով կա 6 կալանավորված և 6 տնային կալանքի տակ գտնվող անձ․ ՔԿ 22:3420 Մայ, 2026
  • «Արարատցեմենտում» ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցով Դատախազությունը դիմել է Կառավարություն 22:3020 Մայ, 2026
  • Հայաստանը տարածաշրջանում առաջին անգամ հյուրընկալել է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը 22:1720 Մայ, 2026
  • Վիզաների ազատականացումն անմիջականորեն ազդելու է ՀՀ քաղաքացու կենսակերպի որակի վրա. ՆԳ նախարար 22:1420 Մայ, 2026
  • Հարցազրույց Լևոն Բաղդասարյանի հետ 22:0020 Մայ, 2026
  • Հայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները Լիբանանում 21:5920 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են նաև վիրավոր զինվորականներին 21:4920 Մայ, 2026
  • Անպտղության բուժման պետական ծրագրում կարևոր փոփոխություններ են առաջարկվում․ ԱՆ 21:2120 Մայ, 2026
  • Հայկական տեխնոմտքի նորարարությունները՝ մեկ հարթակում 21:1220 Մայ, 2026
  • Կոտայքի մարզի վթարային ջրանջատումը չեղարկվել է․ «Վեոլիա ջուր» 21:0320 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 |Զամը Դանիելյան Նորիկին կհակաճառե, Կանդազին կըսե կրակա, հանե գլխից զարկերե. գաղտնալսում 21:0020 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիս 20. 2026 20:5820 Մայ, 2026
  • ՌԴ Դաշնության խորհուրդը թույլատրել է ՌԴ ԶՈՒ-ն մտցնել այլ երկրներ 20:5220 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն կուբացիներին «նոր ուղի» է առաջարկում. Ռուբիո 20:4620 Մայ, 2026
  • Մայիս 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4120 Մայ, 2026
  • Իրանը խստացնում է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը. Reuters 20:3620 Մայ, 2026
  • ՀԷՑ-ը կվերանորոգի շուրջ 600 բազմաբնակարան շենքի էլեկտրամատակարարման ցանցը 20:3120 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում է մինչև երեքի 20:2520 Մայ, 2026
  • Վարչապետի աշխատակազմը հերքում է «Դավիթ Գասպարյան» տելեգրամյան օգտահաշվով տարածվող տեղեկությունները 20:2120 Մայ, 2026
  • Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը 20:1820 Մայ, 2026
  • ԵՄ-ն Դրագիին է դիտարկում որպես Պուտինի հետ բանակցող. FT 20:1320 Մայ, 2026
  • «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված կիրականացվի ուժեղացված ծառայություն․ աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում 20:0720 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.05.2026 20:0120 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը 19:4520 Մայ, 2026
  • ԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են էներգետիկան, տրանսպորտը և Հայաստանի հետ խաղաղության գործընթացը 19:3820 Մայ, 2026
  • Գավառի ԲԿ-ն համալրվել է արդի սարքավորումներով 19:2020 Մայ, 2026
  • ԱԲ և թվայնացման ներդրումը՝ ՀՀ տնտեսության զարգացման գործոն 19:0720 Մայ, 2026
  • Հաղարծինում այրվել է վագոն-տնակ 18:5720 Մայ, 2026
  • Ռուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական Ասիայում. Գալուզին 18:4520 Մայ, 2026
  • ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները 18:3620 Մայ, 2026
  • Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը 18:2420 Մայ, 2026
  • Մեծ Բրիտանիան թույլատրել է ռուսական նավթից ստացված վառելիքի ներմուծումը 18:0420 Մայ, 2026
  • Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի հաղթողները 17:4820 Մայ, 2026
  • Ռուսաստանն ուկրաինական անօդաչու սարքերը վերաուղղորդում է Բալթյան երկրներ. Ուկրաինայի ԱԳՆ 17:3520 Մայ, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին 17:2620 Մայ, 2026
  • ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է 17:1720 Մայ, 2026
  • PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ 17:0820 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Օրինապահ հարկ վճարողների համար նախատեսվում են նոր արտոնություններ 17:0020 Մայ, 2026
  • ՀՀ քաղաքացիների՝ ԵՄ երկրներ մուտքի վիզաների տրամադրման թիվը 2024-ին 2019-ի համեմատությամբ աճել է մոտ 35 հազարով 16:5720 Մայ, 2026
  • RISE Powered by Silicon Mountains 2026-ը կներկայացնի պաշտպանական արդյունաբերության ոլորտի հայկական տեխնոլոգիական ձեռքբերումներն ու նորարարությունները 16:4720 Մայ, 2026
  • Այժմ ՀՀ քաղաքացիներին ավելի շատ վիզաներ և բազմակի մուտքի վիզաներ ենք տրամադրում. Յոհաննես Լուխներ 16:3620 Մայ, 2026
  • Ֆինանսների նախարարությունում ԱԶԲ պատվիրակության հետ քննարկվել են առաջիկայում իրականացվելիք նախագծերը 16:3120 Մայ, 2026
  • «Սրանց էդ բենզին-մենզին հարցերը կլուծեմ ես». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել 16:2120 Մայ, 2026
  • ՀՀ արտաքին առևտրում եվրոպական ուղղությունը թռիչք է գրանցել. ցուցանիշն աճել է 54.3 տոկոսով 16:1420 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումների շրջանակում 16:0220 Մայ, 2026
  • Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում առավել զգուշավոր լինել երեխաներին վերաբերող տեղեկությունների հրապարակման հարցում 15:5120 Մայ, 2026
  • Գնումների արդյունավետությանն ու թափանցիկությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովում 15:4720 Մայ, 2026
  • Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 15:3220 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 15:1320 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Հայաստան–ԵՄ առևտուրը կտրուկ աճել է. ինչ ապրանքներ են ներմուծվել ու արտահանվել 15:0020 Մայ, 2026
  • Սի Ծինփինն ընդունել է Վլադիմիր Պուտինին 14:5820 Մայ, 2026
  • Հայտնի են միասնական քննությունների օրերը 14:4620 Մայ, 2026
  • Օրինապահ հարկ վճարողների համար բարենպաստ պայմանների ապահովմանը միտված օրենսդրական նախաձեռնություն է մշակվել 14:3820 Մայ, 2026
  • Քննարկվել է բանկերի հարկային միջավայրի վերանայմանն ուղղված օրենսդրական փաթեթը 14:2620 Մայ, 2026
  • ԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը 14:1320 Մայ, 2026
  • Առաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները 14:0420 Մայ, 2026
  • 2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմերով 13:5520 Մայ, 2026
  • Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ 13:4420 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվի 13:3620 Մայ, 2026
  • ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու գործընթացի հստակեցմանն առնչվող կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ 13:2820 Մայ, 2026
  • Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի և Լոռու մարզերի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 13:2120 Մայ, 2026
  • Առաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները 13:1220 Մայ, 2026
  • Թուրքիայում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ 13:0020 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Սևանա լճի ափին ապամոնտաժվել են նախկին պաշտոնյաներին առնչվող շինություններ 13:0020 Մայ, 2026
  • ԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևը 12:5220 Մայ, 2026
  • Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը 12:3920 Մայ, 2026
  • Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն 12:2520 Մայ, 2026
  • Մեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը․ գորգ դուրս կգան հունահռոմեականները 12:0920 Մայ, 2026
  • Թուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն 12:0120 Մայ, 2026
  • ՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն 11:4920 Մայ, 2026
  • 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ 11:4220 Մայ, 2026
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 949 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:3120 Մայ, 2026
  • Չինաստանը մտադիր է ավելի ամրապնդել Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությունը․ Սի Ծինփին-Պուտին հանդիպում է տեղի ունեցել 11:2120 Մայ, 2026
  • Գեղարքունիքի քրեական և Սևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են երիտասարդին դանակահարած անձին․ նա ձերբակալվել է 11:0420 Մայ, 2026
  • Կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆ 11:0320 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը 10:5420 Մայ, 2026
  • Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի 10:4720 Մայ, 2026
  • Գիտության փառատոնի մրցանակակիրն արժանացել է ԱՄՆ Regeneron ISEF 2026 միջազգային մրցույթի 3-րդ կարգի մրցանակի․ ԿԳՄՍՆ 10:2420 Մայ, 2026
  • Լուրեր 10։00 | Ըստ երևույթին Կարապետյանին ստիպել են ստեղծել «Ուժեղ Հայաստան» դաշինքը. The Insider 10:0020 Մայ, 2026
  • Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր 09:4920 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է ՊՆ N զորամաս, հանդիպել հրամանատարական և սպայական կազմի ներկայացուցիչների հետ 09:4520 Մայ, 2026
  • Ագարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվել 09:2820 Մայ, 2026
  • Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներով 09:0920 Մայ, 2026
  • Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 08:4120 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:2920 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:1520 Մայ, 2026
  • Միսաք Խոստիկյանի աբստրակտ կտավները 08:0620 Մայ, 2026
  • Բրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացը 00:5720 Մայ, 2026
  • Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը տեսնել ԵԱՏՄ-ում. Օվերչուկ 00:4220 Մայ, 2026
  • Ղրղզստանի կրթության նախարարի տեղակալի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները 00:3520 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015