Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ Վարդենիսի հիվանդանոցի և պոլիկլինիկայի աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 և պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։
«Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի և «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14-օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Հուրախություն բոլորիս՝ աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 և պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։
Բուժհաստատությունները վաղվանից վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները։
Առո՛ղջ եղեք»,- նշված է մարզպետի գրառման մեջ։