Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 4-ին Ավանի 5-րդ փողոցից բերման է ենթարկվել Արմեն Դ.-ն, որն ապրիլի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին: