Worldometers կայքը հրապարակել է կորոնավիրուսի համավարակի այսօրվա վիճակագրական տվյաները: COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում հասնում է 3 միլիոն 646 հազար 871-ի: Մահացության ցուցանիշը գերազանցել է 252 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 200 հազար հիվանդ:
Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ կա ավելի քան 1 միլիոն 213 հազար վարակված: Մահացել է 70 հազար հիվանդ, ապաքինվել 188 հազարը:
Երկրորդ տեղում Իսպանիան է: Եվրոպական այս երկրում վարակված է 248 հազար մարդ, մահացածների թիվը գերազանցում է 25 հազարը, բուժվել են 151 հազարը:
Երրորդն Իտալիան է: Վարակվել է մոտ 212 հազար քաղաքացի: Եվրոպական այս երկրում մահացության ցուցանիշը մոտենում է 30 հազարին:
Վարակվածների թվով չորրորդը Մեծ Բրիտանիան է: Այստեղ կա ավելի քան 190 հազար վարակված, մահացել է մոտ 29 հազար մարդ:
Հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակված են մոտ 170 հազարը, մահացել է 25 հազար հիվանդ:
Գերմանիայում էլ կա 166 հազար վարակված: Մահացության ցուցանիշը համեմատաբար ցածր է՝ մոտ 7 հազար: Շատ են ապաքինվածները՝ 135 հազար:
Վարակվածների թվով Ռուսաստանը յոթերորդն է աշխարհում: Այստեղ կա ավելի քան 145 հազար հիվանդ: Մահացել է 1356 մարդ: