Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու նպատակով Միացյալ Նահանգների իշխանությունները մտադրվել են տարվա երկրորդ եռամսյակի համար պարտք վերցնել ռեկորդային՝ 3 տրիլիոն դոլար: Այս մասին գրում է BBC-ն:
2019-ին ամբողջ տարվա համար երկրի իշխանությունների վերցրած պարտքը կազմում էր 1.28 տրիլիոն դոլար: Միացյալ Նահանգների կառավարության ամբողջ պարտքը կազմում է մոտ 25 տրիլիոն դոլար:
Երկրում վերջին ծախսերի փաթեթները գնահատվել են Միացյալ Նահանգների տնտեսության 14 տոկոսի չափով:
Պարտք վերցնելու վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են, սակայն որոշ հանրապետականներ իրենց մտահոգությունն են հայտնել երկրի պետական պարտքի վրա հետագա ազդեցության վերաբերյալ: