Հանրապետության տարածքում մայիսի 1-3-ը երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, իսկ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 4-5-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ այն կարող է հասնել մինչև 20 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 նիշով: