Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղի կունենա Վլադիմիր Պուտինի մեծ ելույթը: Այս մասին գրում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով RT-ին:
Խորհրդակցությունը կանցկացվի տարածաշրջանների ղեկավարների ու Նախարարների կաբինետի մասնակցությամբ, որի ժամանակ քննարկման կդրվեն կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հիմնահարցերը: Ընդ որում, Դմիտրի Պեսկովը նախագահի հայտարարության մասին մանրամասներ չի հաղորդել, պարզապես հորդորել է հետևել ուղերձին: