Վլադիմիր Պուտինն այս օրերին նվազեցրել է առերես շփումները, միաժամանակ աշխատում է սոցիալական հեռավորություն պահպանել՝ «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, պահպանվում են բոլոր սանիտարական նորմերը: Ինչ վերաբերում է առերես շփումներին, նախագահն իսկապես դրանք նվազեցրել է, չնայած ամբողջությամբ բացառված չեն: Նա վերջին շաբաթներին մի քանի նախարարի, բանկային կառույցների ներկայացուցիչների հետ անցկացրել է նաև առերես հանդիպումներ: Նա աշխատում է հեռավորություն պահպանել»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը:
Պեսկովը տեղեկացրել է, որ այս օրերին ՌԴ նախագահը ևս կորոնավիրուսի թեստ է հանձնել: «Կրկնում եմ՝ պահպանվում են բոլոր սանիտարական նորմերը»,- ասել է Պեսկովը: