Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ռուսաստանում ներգաղթյալներին թույլատրված է աշխատել առանց փաստաթղթերի՝ գրում է Vesti.ru կայքը: Այս իրավիճակում բարդ դրության մեջ են հայտնվել ոչ միայն ռուսները, այլև՝ Ռուսաստան աշխատանքի մեկնած ներգաղթյալները, որոնց արտոնագիր է անհրաժեշտ աշխատանք ստանալու համար ,կամ ավարտվում է վիզայի ժամկետը: Բոլոր այս հարցերը պետությունն իր վերահսկողության տակ է վերցրել:
Ժամկետն անցած փաստաթղթերի համար Ռուսաստանից չեն վտարի կամ չեն տուգանի: Առանց փաստաթղթի ոչ ոք չի մնա: Կորոնավիրուսի համավարակի ընթացքում միգրացիոն ծառայությունը շարունակում է աշխատել:
Այն օտարերկացիները, որոնք չեն հասցրել հայրենիք վերադառնալ նախքան սահմանների փակելը, առանց օգնության չեն մնա: Մարտի 19-ից նրանք կարող էին դիմել՝ փաստաթղթերի ժամկետի երկարաձգման համար: Այս ժամանակահատվածում այդ խնդրով դիմել է 320 հազար օտարերկրացի: