Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 28-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի նախագահությամբ կայացել է հարկային և մաքսային կարգապահության խնդիրների լուծման ու ռիսկերի կառավարման աշխատանքները համակարգող խորհրդի առաջին նիստը՝ տեղեկացրել է ՊԵԿ-ը:
«Դավիթ Անանյանն ընդգծել է, որ նորաստեղծ խորհրդի գործունեությունը կնպաստի հարկային և մաքսային վարչարարության բարելավման գործընթացին, հարկային և մաքսային կարգապահության խնդիրների արդյունավետ լուծմանը:
Խորհրդի նիստում քննարկվել է «Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի» նախագիծը, որի նպատակն է՝
կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկային և մաքսային վարչարարության ապահովումը,
հարկ վճարողների կարգապահությանն առավելագույն օժանդակումը,
պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման հնարավոր ռիսկերի կառավարումը»,- հայտնում են ՊԵԿ-ից: