Ապրիլի 28-ին՝ ժամը 11:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի 8-րդ փողոցի մոտակա ճամփեզրին առկա է ժայռաբեկորի պոկվելու և գլորվելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ժայռաբեկորը (մոտ 2 խմ) գտնվում է 7-րդ փողոցից մոտ 25 մ բարձրության վրա, առկա է ընկնելու վտանգ. ընկնելու ուղղության վրա գտնվում են 7-րդ փողոցի տներից մեկը, մոտակա օժանդակ շինությունները և միջհամայնքային ավտոճանապարհը:
Ժայռաբեկորի հեռացման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: