«Այս պահի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 400 հազարից ավելի անուն-ազգանուն է ստացվել:
Ընդգծեմ, որ Մեծ եղեռնի հուշահամալիրի սյուները, որի վրա արտապատկերվելու են մեր անուն ազգանունները, ոչ թե մահարձան են, այլ կոչվում են «Հավերժության տաճար»։
Վիրտուալ երթը, ըստ այդմ, խորհրդանշելու է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հավերժությունը»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում։