Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ հետ սերտ համագործակցությամբ, Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության կառավարության հովանավորությամբ, համընդհանուր ջանքերով ս․թ․ ապրիլի 24-ին իրականացվել է Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը՝ Հայաստան տեղափոխելով Իրաքից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 21 քաղաքացիների, ինչպես նաև՝ Էրբիլ տեղափոխելով Իրաքի 125 քաղաքացիների։ Այս մասին հայտնում է Իրաքում Հայաստանի դեսպանությունը:
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել հատուկ առանձնացված սանիտարակարանտինային կանգառում, որից հետո ժամանողներն անցել են ջերմաչափում, արտաքին զննում՝ այնուհետև մեկուսացվել հատուկ պահպանվող տարածքում»։