Սերժ Սարգսյանը ստացել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ապրիլի 16-ի նիստի ձայնագրությունը: Տեղեկությունը 1lurer.am-ին հաստատեց Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է մասնակցել նիստին՝ պայմանով, որ ձայնագրությունը փոխանցվի իրեն:
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ ձայնագրությունը հրապարակման ենթակա չէ, հանձնաժողովի փակ նիստում քննարկված որևէ հարց հրապարակային երբեք չեն դարձրել, բացի նրանից, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է հանձնաժողովի նիստին և այն տևել է 5 ժամ։
Հիշեցնենք, նիստից առաջ Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո կհրավիրի լրատվամիջոցներին և կպատասխանի միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին: