Կառավարությունը 875 մլն 300 հազար դրամ է հատկացրել սոցիալական օժանդակության 7-րդ ծրագրին, որով շուրջ 8700 հղի կին կստանա 100.000 դրամ միանվագ դրամական աջակցություն՝ հայտնում են ՀՀ կառավարությունից:
«Լավ օգնություն է այս շրջանում, հատկապես, երբ այժմ ոչ մեկս չենք աշխատում»,- ասում է այս ծրագրի շահառու Տաթևիկ Մովսիսյանը։
Արդյոք ծրագրի շահառո՞ւ եք. պարզեք՝ անցնելով այս հղմամբ՝ https://bit.ly/2KoQ0xQ։