Ապրիլի 21-25-ը հանրապետության շրջանների զգալի մասում կանխատեսվում է անձրև և ամպրոպ, իսկ առանձին վայրերում՝ հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Մայրաքաղաքում ապրիլի 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-17 մ/վ արագությամբ։