Ապրիլի 19-23-ը հանրապետության շրջանների զգալի մասում կանխատեսվում է անձրև և ամպրոպ, իսկ առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Մայրաքաղաքում ապրիլի 19-23-ն սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Գիշերը ՝ 8+10, ցերեկը՝ 20+22: