Օրերը շարունակաբար տաքանում են, բայց տեղումների պակաս չի զգացվի: Թեև ապրիլի 18-ին Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն 19-ին որոշ մարզերում, իսկ 20-22-ին՝ հատկապես հյուսիսային շրջաններում, կեսօրից հետո կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-ին կբարձրանա 3-4 աստիճանով: