Իտալիայի՝ կորոնավիրուսի բռնկումից առավելապես տուժած շրջաններում երկրաշարժ է գրանցվել՝ գրում է Daily Mail-ը: Եվրոպական երկրի հյուսիսում արձանագրվել են 4.5 մագնիտուդ հզորությամբ ստորգետնյա ցնցումներ:
Պարբերականը նշում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էմիլիա-Ռոմանիա շրջանում՝ Գենուայից մոտ 50 և Միլանից մոտ 100 կմ հեռավորության վրա:
Բնակիչների հավաստմամբ՝ ստորգետնյա ցնցումներն այնքան էլ ուժգին չեն զգացվել: