ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ստեղծված իրավիճակում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման և ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով դեսպանության կողմից ստեղծվել է էլեկտրոնային հարցաթերթիկ։
«Այս օրերին բարձրաձայնվող տարաբնույթ խնդիրներով դեսպանությանը դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացնել հարցաթեթիկը՝ պատասխանելով ներառված բոլոր հարցերին։ Հարցաթերթիկի հղումը՝ https://clck.ru/Mx8HX։
Ցանկացած դիմում մանրամասն ուսումնասիրվելու է մեր կոցմից։ Լրացնելով հարցաթերթիկը՝ դիմողը համաձայնում է իր կողմից ներկայացված տվյալների մշակմանն ու ստուգմանը դեսպանության կողմից»:
Նշվում է, որ հարցաթերթիկը կփոխարինի [email protected] էլ․հասցեի միջոցով դիմում-հայտեր ներկայացնելու անհրաժեշտությանը։
Միևնույն ժամանակ՝ դեսպանատունը հիշեցնում է, որ առաջիկա ժամանակահատվածում թռիչքներ դեպի Հայաստան չեն նախատեսվում։