Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն ուղիղ եթերում խոսք հղեց արցախցիներին՝ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեարկության կապակցությամբ։ Նա, մասնավորապես, նշեց․
«Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետությունում ձևավորված 282 ընտրատեղամասերից 281-ն արդեն բացված են։ Շուշիի քրեակատարողական հիմնարկում ձևավորված ընտրատեղամասում քվեարկությունը կսկսվի ժամը 11․00-ին։
Համաձայն ԱՀ ոստիկանության տրամադրված տվյալների՝ Արցախի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունի 103.637 քաղաքացի։
Արցախի բոլոր տեղամասային կենտրոններում պատրաստ են ձեզ օգնելու իրացնել ձեր ընտրական իրավունքը։
Ընտրություններին մասնակցելը ձեր իրավունքն է, խնդրում ենք տեղամաս ներկայանալիս խստապահանջ լինել ձեր և շրջապատի նկատմամբ, պահպանել կանխարգելիչ բոլոր կանոնները։
Փորձենք պատվով հաղթահարել ընտրությունների այս փուլը ևս»։