Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Քաղշինպետկոմի ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկել են «Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:
«Կարծում եմ՝ քաղաքի ամենակենտրոնում երկար տարիներ շինհրապարակի վերածված այս տարածքը հնարավորինս արագ պետք է բարեկարգել ու հանձնել շահագործման:
Այսօր արծարծեցինք նախագծի ամբողջական փաթեթի վերամշակմանն ու դրա հեռանկարային հաստատմանը վերաբերող մի շարք հարցեր»,- գրել է Երևանի քաղաքապետը Ֆեյսբուքի իր էջում: