Ապրիլի 14-ից սկսած ՀՀ բոլոր մարզերում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Վաղը ցերեկվանից սկսած բոլոր մարզերում հավեսով տաքանում է: Ապրիլի 15-ին Երևանում կունենանք արդեն +20 աստիճան տաքություն»,- գրել է Սուրենյանը: