Ucom-ի անունից կեղծ հայտարարություն է տարածվել, հայտնում են ընկերությունից։
«Քիչ առաջ [email protected] էլփոստից ստացված հաղորդագրություն է տարածվել, որում նշված է. «Կից ուղարկում ենք Ucom ընկերության պաշտոնական հայտարարությունը՝ բաժնետերերի խորհրդի անունից»:
Մամուլում տարածված հաղորդագրության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը, չի տարածվել ընկերության կողմից: Նշենք, որ Ucom-ը «բաժնետերերի խորհուրդ» անվանումով կառավարման մարմին չունի, մամլո հաղորդագրությունները միշտ ուղարկում է սեփական էլփոստից: Ըստ երևույթին` հայտարարություն տարածողները չեն տիրապետում Ucom-ում տիրող փաստացի իրավիճակին:
Նշենք, որ 833 աշխատակից արդեն ազատման դիմումներ են ներկայացրել: Չնայած ներկայացված դիմումներին` Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խնդրանքով ընկերության բոլոր ստորաբաժանումները շարունակում են պահպանել ընկերության կենսագործունեությունը:
Հաշվի առնելով այս ամենը` խնդրում ենք չհավատալ հայտարարությանը և այսուհետ Ucom-ի անունից տարածել միայն պաշտոնական էլփոստից ստացված հայտարարությունները»,- ասված է հայտարարության մեջ: