Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Նախարարը շեշտել է, որԿառավարությունն առաջնորդվել է սահմանված 14 ուղղությամբ, և նպատակ ունեն դրանց իրականացմանը հասնել ոչ թե իրավիճակային լուծումներով, այլ ռազմավարական ծրագրերի գործարկմամբ:
Ջանջուղազյանի խոսքով՝ որպես տեսլական ձևակերպվել է համակարգի բարեփոխումների համար հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործումը: