Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է 2019 թվականի պետական բյուջեի 9 ամսվա կատարման ընթացքի վերաբերյալ: Ֆինանսների նախարարը նշել է, որ փաստացի պակասուրդը ավելի քիչ է, քան ծրագրային ցուցանիշներով արձանագրվածը: