• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պատերազմի և խաղաղության թեմային ռեժիսորները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ. Վարդիկյան Բաց հարթակ․ Պատերազմի և... 20:47
Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մի քանի հարյուր միլիոն դրամի չարաշահում ոստիկանությունում. ՊՎԾ-ն տեղեկանքն ուղարկել է դատախազություն
Իրավունք
12:3606 Ապր, 2020

Մի քանի հարյուր միլիոն դրամի չարաշահում ոստիկանությունում. ՊՎԾ-ն տեղեկանքն ուղարկել է դատախազություն

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է ՀՀ ոստիկանությունում իրականացված երրորդ ուսումնասիրությունը, և վերահսկողական աշխատանքների հրապարակայնությունն ապահովելու նկատառումներից ելնելով, հանրությանն են ներկայացվում տվյալ ուսումնասիրության արդյունքների հիմնական ուղղություններն ու դրսևորումները։

Ուսումնասիրության տիրույթում ընդգրկվել են  2014-2019 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության կարիքների համար շինարարական աշխատանքների իրականացման, հանդերձանքի ձեռքբերման համար կազմակերպված գնման ընթացակարգերի, ինչպես նաև «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից վարչական վարույթի ընթացքում կարճված գործերի և բեկանված որոշումների նկատմամբ օրինականության և արդյունավետության, ինչպես նաև մի շարք այլ գործառույթների նկատմամբ վերահսկողության հատվածները։ 

Հարկ է նշել, որ շինարարության ասպարեզում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համեմատ շուրջ 538 մլն դրամի չափով ավել նախահաշվային փաստաթղթերի կազմման, շուրջ 48 մլն դրամի չափով վճարված, սակայն չիրականացված աշխատանքների, շուրջ 51 մլն դրամի չափով իրականացված, սակայն հաստատված նախագծերից չբխող և չհիմնավորված ծախսերի, շուրջ 107 մլն դրամի չափով հօգուտ պետական շահի չգանձված տույժի, ինչպես նաև միևնույն աշխատանքի դիմաց շուրջ 6 մլն դրամի չափով կրկնակի վճարման դրսևորումներ:

Հանդերձանքի ձեռքբերման հատվածում արձանագրվել են  պետության օրինական շահերին հասցված շուրջ 735 մլն դրամի հնարավոր վնասի ռիսկային դեպքեր, բացի դրանից՝ 2014-2019 թվականների ընթացքում, ուժը կորցրած իրավական ակտի հիման վրա, անհատական պատվերների միջոցով իրականացված շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով հանդերձանքի ձեռքբերման դեպքեր՝ միևնույն կազմակերպությունից:

Արձանագրվել են նաև ՀՀ ոստիկանության զորքերում համապատասխան հրամաններով սահմանված աշխատանքային պարտականությունները չկատարող աշխատակիցներին շուրջ 54 մլն դրամի չափով աշխատավարձի վճարման դեպքեր:

Իրականացված ուսումնասիրությունն ըստ ոլորտների, ամփոփ արդյունքներով, ունեցել է հետևյալ պատկերը.

ՀՀ ոստիկանության կողմից, առանց օրենսդրությամբ սահմանված բավարար հիմքերի պահպանման, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել Երևան քաղաքում իրեն ամրակցված թվով երկու անշարժ գույքի առուվաճառք և շինարարական կապալ նախատեսող որոշման նախագիծ, որը հաստատվել է՝ չպահպանելով օրենսդրական նորմերով սահմանված մի շարք ընթացակարգեր:

Ղեկավար կազմի բանավոր բանակցությունների արդյունքում ՀՀ ոստիկանությանն ամրակցված երկու անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով, ընդհանուր շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամով, օտարվել է «X» ՍՊԸ-ին՝  չպահպանելով անշարժ գույքերի արժեքների գնահատման՝ օրենսդրությամբ սահմանված կարգավորումները:

Միաժամանակ, ՍՊԸ-ի հետ կնքվել է շինարարական կապալի պայմանագիր, համաձայն որի կապալառուն պարտավորվել է ՀՀ ոստիկանության համար Դավթաշեն վարչական շրջանում կառուցել ԱՎՎ նոր վարչական շենք, ինչպես նաև վերանորոգել ամրակցված ևս երկու շենքեր։

Հավելենք, որ համաձայն կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի՝ գնորդի կողմից անշարժ գույքի արժեքի վճարման ժամկետի խախտման համար ՀՀ ոտիկանությունն, ի օգուտ պետական շահի, իրավունք ուներ գանձելու  շուրջ 107 մլն  ՀՀ դրամի չափով տույժ, որը չի իրականացվել:

Վերոնշյալ ՍՊԸ-ի կողմից նոր վարչական շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել են առանց մի շարք օրենսդրական նորմերի պահպանման: Ավելին՝ շինարարության ընթացքում փաստացի տեխնիկական հսկողություն երբևէ չի իրականացվել, այն կրել է ձևական բնույթ, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի ստորագրություններն ամբողջությամբ կեղծվել են՝ նպատակ հետապնդելով օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեից պայմանագրով նախատեսված ֆինանսավորումը ստանալը:

Հիշյալ նորմերի չպահպանման և օրենքով սահմանված փորձաքննություններ չիրականացնելու հետևանքով ՍՊԸ-ի կողմից Դավթաշեն վարչական շրջանում կառուցված շենքում հայտնաբերվել են կոնստրուկտիվ համակարգերի վնասվածքներ, որոնք հանգեցրել է շենքի անհամաչափ նստեցման:

Համաձայն հետշինարարական մի շարք փորձաքննությունների արդյունքների՝ շենքի դեֆորմացիաները դեռևս շարունակվում են, ինչը կասկածի տակ է դնում շենքի կառուցման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացված շուրջ 960 մլն ՀՀ դրամի չափով կատարված ծախսի արդյունավետության հարցը:

Տվյալ շինարարության ընթացքում հաստատված նախահաշվային փաստաթղթերի կազմման ճշտության ընտրանքային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն հաշվարկված է եղել օրենսդրությամբ սահմանաված չափորոշիչների համեմատ շուրջ 87 մլն ՀՀ դրամով ավել: Վարչական շենքում իրականացված տեսանելի որոշ աշխատանքների հսկիչ ընտրանքային չափագրման արդյունքում չկատարված աշխատանքների ծավալը կազմել է 13 մլն ՀՀ դրամ, որոնք, սակայն, ընդունվել և վճարվել են ՀՀ ոստիկանության կողմից։

Միևնույն ՍՊԸ-ի կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի ՄՎ Գյումրիի ոստիկանության բաժնի Մուշ բաժանմունքի շինարարական աշխատանքների կատարողական ակտում ներառված աշխատանքներից ընտրանքային կարգով ստուգված աշխատանքների գները գերազանցել են դարձյալ ընթացքում հաստատված նախահաշվային գներին՝ շուրջ 25 մլն ՀՀ դրամով, իսկ ՀՀ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի նոր վարչական շենքի շինարարության ընթացքում տվյալ ՍՊԸ-ի և մեկ այլ ՍՊԸ-ի կողմից կազմված կատարողական ակտերում ներառված միևնույն աշխատանքների դիմաց կատարվել է կրկնակի վճարում՝ շուրջ 6 մլն ՀՀ դրամի չափով։

Շիրակի ՄՎ Գյումրիի բաժնի Կումայրի բաժանմունքի նոր վարչական շենքի կառուցման նպատակով 2015-2018 թվականների ընթացքում, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ, «Z» ՍՊԸ-ի հետ ոչ մրցակցային գնման ընթացակարգերի արդյունքում կնքվել են շինարարական կապալի երեք պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է  շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամ: Մասնավորապես, առանց օրենսդրական բավարար հիմքերի առկայության՝ ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ Կառավարության հաստատմանն է ներկայացվել վերոնշյալ շենքի շինարարական աշխատանքների իրականացման համար մեկ անձից գնում կատարելու առաջարկ:

Պարզվել է, որ թե՛ ՀՀ ոստիկանության, թե՛ «Z» ՍՊԸ-ի կողմից թույլ են տրվել գնման գործընթացների մի շարք օրենսդրական խախտումներ, առանց որոնց ՍՊԸ-ն չէր կարող հանդիսանալ որպես ընտրված մասնակից: ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքները մեկնարկել են դեռևս օրենսդրությամբ սահմանված կարգով չհաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի և քաղաքաշինական բնագավառի մի շարք այլ օրենսդրական նորմերի պահպանման, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ ի սկզբանե նախատեսված է եղել, որ տվյալ աշխատանքները պետք է իրականացվի «Z» ՍՊԸ-ի կողմից:

Շինարարական աշխատանքների նախահաշվային փաստաթղթերի կազմման ճշտության ընտրանքային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համեմատ նախահաշվով ավել է հաշվարկվել շուրջ 220 մլն ՀՀ դրամ: Բացի դրանից՝ շինարարության ընթացքում կազմված և ընդունված կատարողական, ինչպես նաև համադրման ակտերում ներկայացված աշխատանքները, մի շարք դեպքերում չեն համապատասխանում փաստացի կատարված աշխատանքների ծավալներին, օգտագործված նյութերի տեսակներին և քանակներին: Փաստացի կատարված որոշ աշխատանքների ընտրանքային չափագրումների արդյունքում արձանագրվել են շուրջ 35 մլն ՀՀ դրամի չափով չիրականացված ծախսեր և շուրջ 51 մլն ՀՀ դրամի չափով իրականացված, սակայն հաստատված նախագծից չբխող և չհիմնավորված ծախսեր։

ՀՀ ոստիկանության կողմից, առավելապես ոչ մրցակցային գնման ընթացակարգեր կազմակերպելու արդյունքում, այդ թվում՝ մեկ անձից գնման ընթացակարգերի միջոցով, մի շարք կապալի պայմանագրեր են կնքվել նաև երեք այլ ՍՊԸ-ների հետ։ Այս դեպքերում ևս, առանց բավարար հիմքերի առկայության ՀՀ Կառավարության հաստատմանն են ներկայացվել համապատասխան որոշումների նախագծեր:

ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի հիմնանորոգման նպատակով ՀՀ ոտիկանության և վերոնշյալ երեք ՍՊԸ-ներից մեկի հետ կնքվել են թվով 2 կապալի պայմանագրեր՝ շուրջ 778 մլն ՀՀ դրամ արժեքով։ Նախատեսված շինարարական աշխատանքների նախահաշիվների կազմման ճշտության ընտրանքային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կնքված պայմանագրային արժեքները ընդհանուր առմամբ 98 մլն ՀՀ դրամով գերազանցել է ճշտված նախահաշվային արժեքը։

Ուսումնասիրության են ենթարկվել նաև ՀՀ ոստիկանության ու մեկ այլ ՍՊԸ-ի միջև 2014-2018 թվականների ընթացքում կնքված թվով 17 պայմանագրեր՝ տարբեր չափաբաժիններով և տարբեր նախահաշիվներով՝ շուրջ 530 մլն ՀՀ դրամ արժողությամբ։ Ընտրանքային կարգով իրականացվել է մի շարք պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ճշտության ուսումնասիրություն, ինչի արդյունքում ևս արձանագրվել է, որ տարբեր պայմանագրերով նախատեսված նախահաշիվներն ընդհանուր առմամբ ավել են հաշվարկվել շուրջ 80 մլն ՀՀ դրամի չափով։

Հարկ է նկատել նաև, որ Դավթաշենի ոստիկանական բաժանմունքի նոր վարչական շենքի վերակառուցման աշխատանքների համար մեկ այլ ՍՊԸ-ի հետ կնքվել է շուրջ 300 մլն ՀՀ դրամի պայմանագիր, որը գերազանցել է աշխատանքների ճշտված նախահաշվային արժեքը շուրջ 28 մլն ՀՀ դրամով։

ՀՀ ոստիկանության ծառայողի հանդերձանքի ձեռքբերման նպատակով 2014-2019 թվականների ընթացքում, մի շարք դեպքերում խախտվելով պետական գնումները կանոնակարգող օրենսդրական նորմերը, հիմնականում ոչ մրցակցային գնման ընթացակարգեր կիրառելու արդյունքում համապատասխան պայմանագրեր են կնքվել թվով չորս ՍՊԸ-ների հետ՝ ի թիվս այլ մատակարարների։

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նոր համազգեստին անցումը անարդյունավետ կազմակերպելու հետևանքով, գոյացել է հին նմուշի մնացորդ հանդերձանք և տեղի է ունեցել պետական միջոցների ոչ արդյունավետ կառավարում, ըստ էության, այդ մասով առաջացնելով պետությանը նյութական վնաս հասցնելու ռիսկ։ Պարզվել է նաև, որ նոր համազգեստի պատրաստման նախահաշիվները հիմնականում կազմվել են մատակարար կազմակերպությունների կողմից՝ ներկայացնելով միավորի չհիմնավորված բարձր արժեք։

2014-2016 թվականների ընթացքում հանդերձանք ձեռք բերելու նպատակով, առանց օրենսդրությամբ սահմանված հիմքերի բավարար առկայության, ՀՀ Կառավարության հաստատմանն են ներկայացվել, ըստ էության, ոչ մրցակցային գնման ընթացակարգով պետական գնումներ կատարելու նախագծեր, որոնք ևս  հաստատվել են գործադիրի կողմից։ 2017-2018 թվականներին հանդերձանքի ձեռքբերման նպատակով  գնման գործընթացը կազմակերպվել է մրցակցային ընթացակարգերով, սակայն գրեթե առանց փաստացի մրցակցության։

Նման հանգամանքների շարունակական բնույթ կրելը, ինչպես նաև ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված այլ տվյլաները հիմնավոր կասկածներ են առաջացնում, որ այդ իրավիճակը ուղղորդված ձևով կարգավորվել է պատվիրատուի կողմից և չափաբաժինները քողարկված ձևով բաշխվել են նախընտրելի մատակարարների միջև, ինչի արդյունքում փաստացի մրցակցություն տեղի չի ունեցել և հանգեցրել է հանդերձանքի՝ բարձր գներով պայմանագրեր կնքելուն։

2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից կազմակերպված հանդերձանքի գնման գործընթացներն իրականացվել են մրցակցային ընթացակարգերով՝ ըստ էության, առաջին անգամ ապահովելով իրական մրցակցություն մասնակիցների միջև, ինչի հետևանքով կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով տարբեր ապրանքատեսակների միավորի արժեքները կտրուկ նվազել են, ընդհուպ որոշ ապրանքատեսակների մասով՝ մինչև 50 տոկոս։

Համադրելով 2019 թվականի ընթացքում մրցկացության հիման վրա ձևավորված հանդերձանքի միավորի գները 2014-2018 թվականների ընթացքում ոչ մրցակցային ընթացակարգերում կնքված պայմանագրերով սահմանված հանդերձանքի չհիմնավորված բարձր միավորի գների հետ՝ առաջացել է պետական միջոցների ոչ արդյունավետ կառավարման ռիսկ, ինչի հետևանքով պետության օրինական շահերին ենթադրաբար հասցվել է նյութական հնարավոր վնաս, որի ընդհանուր միջինացված ցուցանիշը կազմում է շուրջ 470 մլն ՀՀ դրամ:

ՀՀ ոստիկանության պահեստում առկա հանդերձանքից ընտրանքային կարգով վերցվել են տարբեր տարեթվերին մատակարաված հանդերձանքի տարբեր փորձանմուշներ, որոնք սահմանված կարգով ենթարկվել են նյութագիտական և ապրանքագիտական փորձաքննության, իսկ թվով հինգ հանդերձանքի մասով իրականացվել է նաև կրկնակի փորձաքննություն։ Արդյունքում արձանագրվել է, որ այդ ապրանքատեսակները թե՛ իրենց բաղադրության, թե՛ արտաքին տեսքի բնութագրիչների մի շարք էական շեղումներով չեն համապատասխանել տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչներին։ Վերոնշյալ հինգ ապրանքատեսակների մասով կատարվել է անարդյունավետ ծախս՝ առաջացնելով պետության օրինական շահերին ավելի քան 265 մլն ՀՀ դրամի չափով նյութական վնաս հասցնելու ռիսկ։

2014-2019 թվականների ընթացքում, ուժը կորցրած իրավական ակտի հիման վրա, անհատական պատվերների միջոցով, իրականացվել է շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով հանդերձանքի ձեռքբերում, ընդ որում՝ առանց ապրանքի միավորի գնագոյացման հիմքի։ Պարզվել է նաև, որ անհատական պատվերների անվան ներքո հիմնականում ձեռք է բերվել մեծ խմբաքնակներով հանդերձանք։ Հատկանշական է, որ անհատական պատվերների միջոցով հանդերձանքի ձեռքբերումը մշտապես պատվիրվել է բացառապես մեկ ընկերության։

Ուսումնասիրության ընթացքում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի կողմից տրված գրության հիման վրա պարզվել է, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված գործերով վարչական վարույթի ընթացքում վերադասության կարգով գանգատարկված և կարճված գործերի և բեկանված որոշումների մասով տեղեկատվություն կարող է ներկայացվել միայն 2018 թվականից՝ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի ներդրումից հետո:

Ուսումնասիրության ենթակա փաստաթղթերում խախտումներ չեն արձանագրվել:

Հարկ է նշել, որ արձանագրված վարույթներով գանգատարկված և կարճված գործերի ու բեկանված որոշումների առանձնացված հաշվառում չի իրականացվում, ինչի արդյունքում հնարավոր չէ ապահովել վերահսկողության պատշաճ մակարդակ:

Ընդհանուր առմամբ, ճանապարհապարեկային ծառայության կողմից արձանագրված գործերով 2014-2019թթ. գանգատարկվել է 8529 վարչական ակտ, կարճվել և բեկանվել է  909 ակտ: Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված գործերով 2018-2019թթ. ստացվել է  13985 գանգատարկման դիմում (մեկ դիմումով բողոքարկվել է մեկ և ավելի ակտեր), կարճվել և բեկանվել է 11738 ակտ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանության զորքերում իրականացված մշտադիտարկման արդյունքներով պարզվել է, որ 2007-2011թթ. ընթացքում  զինծառայության հետ որևէ առնչություն չունեցող մի շարք անձինք ՀՀ ոստիկանության զորքերում զբաղեցրել են պաշտոններ և ունեցել են կոչումներ: Մի շարք այլ աշխատակիցներ չեն կատարել սահմանված կարգով իրենց վերապահված աշխատանքային պարտականությունները, փոխարենն իրականացրել են ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերի թեյարանների աշխատանքների կազմակերպումը: Նշված աշխատակիցները ստացել են աշխատավարձ՝ չիրականացնելով համապատասխան հրամաններով սահմանված աշխատանքային պարտականությունները, որի արդյունքում պետական բյուջեի միջոցներից իրականացվել են շուրջ 54 մլն դրամի անարդյունավետ ծախսեր։ Բացի այդ՝ խախտումներ են արձանագրվել ՀՀ ոստիկանության զորքերի կողմից կազմակերպված մի շարք գնման գործընթացներում։

Տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն:

Դիտումների քանակ455
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՊՎԾ-ն պաշտպանության նախարարությունում դիզվառելիքի գնման կարգի խախտումներ է հայտնաբերել 11:1611 Մար, 2020 ՊՎԾ-ն պաշտպանության նախարարությունում դիզվառելիքի գնման կարգի խախտումներ է հայտնաբերել Իրավունք
  • ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացում 10:1406 Մար, 2020 ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացում Իրավունք
  • Խախտումներ և ապօրինություններ Մանկավարժական համալսարանում. ՊՎԾ 14:5928 Փտր, 2020 Խախտումներ և ապօրինություններ Մանկավարժական համալսարանում. ՊՎԾ Իրավունք
Հիմա եթերում
Լրահոս
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 22:3512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026
  • Նոր սերնդի կենսաչափական անձնագրերը կփոխարինեն գործող փաստաթղթերին․ ՆԳ նախարար 22:1911 Սեպ, 2026
  • Հարցազրույց Վարշամ Սարգսյանի հետ 22:0611 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն 21:5611 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը 21:4211 Սեպ, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը 21:2011 Սեպ, 2026
  • Օտարերկրյա քաղաքացին արգելափակվել էր ժայռի մեջ․ փրկարարները նրան դուրս են բերել 21:0611 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5411 Սեպ, 2026
  • «Անցյալի ապագա». նոր շունչ՝ ազգային տարազներին 20:4611 Սեպ, 2026
  • ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը 20:3711 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 11. 2026 20:2811 Սեպ, 2026
  • Հութիները գրավել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի ամենամեծ կղզին 20:1911 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել անտառների պահպանության ուղղությամբ 20:0911 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին 20:0011 Սեպ, 2026
  • Որ Լիսկան լինի դոկտոր, պրոֆեսոր, Ծառուկյանն էլ գրքի հեղինակ... Փաշինյանը՝ կրթության վիճակի մասին 19:5211 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 19:4211 Սեպ, 2026
  • Լիտվան կարող է դառնալ ռուսական միջուկային զենքի թիրախ. Պեսկով 19:3611 Սեպ, 2026
  • Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև 19:2811 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները 19:2111 Սեպ, 2026
  • Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 19:1611 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին 19:0611 Սեպ, 2026
  • Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios 19:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ նոր փուլում․ երբ նախագիծը կմտնի Կառավարության օրակարգ 19:0011 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր 18:5711 Սեպ, 2026
  • Միոմաներ. աֆրիկացի բուժառուն վիրահատվել է Հայաստանում 18:4111 Սեպ, 2026
  • Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը 18:3211 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց 18:2411 Սեպ, 2026
  • Հատուկ պահպանվող բնություն 18:1511 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները 18:0611 Սեպ, 2026
  • Երբ արվեստն ու բիզնեսը նույն լեզվով են «խոսում» 18:0411 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն. վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից 17:5511 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015