Ամերիկացի քաղաքական գործիչ և ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբոր՝ Ռոբերտ Քենեդիի թոռնուհին ու իր որդին անհետ կորել են, երբ Մերիլենդ նահանգի ափերին դուրս են եկել ծովային զբոսանքի՝ գրում է Daily Mail պարբերականը:
Պարբերականը հայտնում է, որ 40-ամյա մայրը և 8-ամյա որդին փորձել են դուրս բերել ջուրն ընկած գնդակը: Սակայն որոշ ժամանակ անց նրանց նավակը շրջված է հայտնաբերվել: Մոր և որդու որոնողափրկարարական աշխատանքները որոշ ժամանակ շարունակվել են, որից հետո հայտարարվել է, որ նրանք մահացել են: