Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Բաշքալե շրջանում անսպասելի առատ ձյուն է տեղացել, ինչը զարմացրել է տեղի բնակիչներին, հայտնում է Ermenihaber-ը։
Բաշքալեում վերջին ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել, իսկ ապրիլի 1-ին ջերմաստիճանի կտրուկ անկում է գրանցվել։ Առավոտյան ժամերին սկսվել են առատ տեղումները ձյան տեսքով։
Մեքենաների և տների տանիքների վրա ձյան շերտի բարձրությունը հասել է 10 սմ-ի։