ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է․
«Հասարակության շրջանում լուրեր են տարածվում, որ արտերկրից ներմուծումը արգելվելու կամ սահմանափակվելու է։ Մասնավորապես, իբր Վրաստանից գյուղմթերքի և սննդամթերքի ներմուծումը արգելվելու է։
ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ։
Այնպես որ, կարող եք հանգիստ լինել. Հայաստանում սննդամթերքի և գյուղմթերքի դեֆիցիտ չկա և չի էլ լինի։
Պետք չէ իզուր խուճապ տարածել և դրանով նպաստել գյուղմթերքի արհեստական թանկացմանը»։