Կորոնավիրուսի տարածման հետևանքով հայտարարված կարանտինի շրջանում Վրաստանի Առաջին ալիքը բիզնես-սեկտորին առաջարկում է անվճար գովազդ: 1 tv.ge-ի փոխանցմամբ՝ այն ընկերություններին, որոնք առաքման ծառայություն ունեն, հեռուստաընկերությունը կտրամադրի անվճար գովազդային ժամանակ:
Գովազդային տեսահոլովակը պետք է լինի ոչ թե այս կամ այն ապրանքանիշի, այլ ընկերության առաքման ծառայության մասին: