Վրաստանում մարտի 31-ից մինչև ապրիլի 21-ը՝ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, արգելված է ալկոհոլային խմիչք վաճառող խանութների գործունեությունը: Արգելքը վերաբերում է նաև գարեջրին ու գինուն՝ գրում է Интерфакс-ը:
Մարտի 31-ից երկրում հայտարարված է համընդհանուր կարանտին: Ավելի քան 3 հոգի հավաքվելն արգելվում է, բացառությամբ մթերքի խանութների, բանկերի ու դեղատների: Այդ օբյեկտներում մարդիկ պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն: Երկրում տեղաշարժվել կարելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաներով, ոչ ավելի, քան 3 ուղևորով, այդ թվում՝ վարորդը: Տնից դուրս գալ կարելի է միայն անձը հաստատող փաստաթղթով: