ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանը հետևելով ԱԺ քննարկումներին, Արցախից գրառում է արել Ֆեյսբուքում:
«Հիմա Արցախում եմ և հետևելով Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին` սիրտս կիսվում է, որ հիմա ԱԺ-ում չեմ, բայց հպարտ եմ ու հանգիստ...Հպարտ եմ իմ թիմով, Տիգրան Ավինյանով, Արարատ Միրզոյանով, Լիլիթ Մակունցով, Ռուբեն Ռուբինյանով, Կոնջորյանով Բադասյանով, Սուրեն Գրիգորյանով, բոլոր բոլորով՝ իմ ողջ թիմով:
Տղե՛րք, աղջիկնե՛ր, Հայաստանը երիտասարդ, համարձակ գործիչներ ունի. մարդիկ, ովքեր չեն խուսափում պատասխանատվությունից և փախչում, երբ երկրին սպառնալիք կա, կամ չեն փնտրում երրորդ ճանապարհ, այլ ընդունում են պատասխանատվություն, ընդունում են հարված, կրկին դնում են իրենց կյանքը մեր երկրի, մեր քաղաքացու համար, կրկին ու կրկին ու կրկին:
Հայաստանն ապագա ունի, և այդ ապագան այսօր մեր աչքի առաջ է»: