Մարտի 31-ին՝ ժամը 09.00-12.00-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 96 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 31-ի ժամը 12-ը՝ 3545 անձի նկատմամբ, 1819-ը՝ մայրաքաղաքում, 1726-ը՝ մարզերում։
Մարտի 31-ին՝ ժամը 09.00-12.00-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 62 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 31-ի ժամը 12.00-ը՝ 2540 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 61 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված թվից ավելի ուղևոր։
Ոստիկանությունը բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է՝ խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում է տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։