Նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին, Ֆեյսբուքի էջում գրել է նախարար Հակոբ Արշակյանը:
«Թոքերի օդափոխության անսարք համակարգերի մասին տեղեկատվություն ունենալու դեպքում նույնպես խնդրում եմ նամակ ուղարկել նշված հասցեով։
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. ապրիլի 5-ը։
Խնդրում ենք ներառել Ձեր կոնտակտային տվյալները, առաջարկները, իրականացման ժամկետները և անհրաժեշտ ռեսուրսները»,- տեղեկացրել է Արշակյանը։
Այս տեղեկությամբ Ֆեյսբուքի էջում կիսվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով. «Ճգնաժամը որպես հնարավորություն. կարո՞ղ ենք արդյոք թոքերի օդափոխման սարքեր արտադրել»: