Եվրոպացիներն ապրում են խիստ սահմանափակումների պայմաններում, մնում են տան՝ հուսալով, որ կորոնավիրուսի տարածումը շուտով կնվազի՝ գրում է CNN-ը: Արձանագրված փաստի համաձայն՝ օդը երկար ժամանակ այսքան մաքուր չի եղել:
Ճանապարհների երթևեկի, օդային ճանապարհորդությունների ու բիզնես ակտիվությունների կտրուկ նվազման արդյունքում խոշոր մեգապոլիսներում օդի աղտոտվածությունը կրճատվել է՝ հայտնում է Տիեզերական եվրոպական գործակալությունը: Նույն պատկերն է գրանցվել նաև Միացյալ Նահանգներում և Չինաստանում:
Համավարակի հետ կապված սահմանափակումներով պայմանավորված՝ օդի որակն ապշեցնում է: Եվրոպայի որոշ հատվածներում մթնոլորտում թունավոր աղտոտվածության մակարդակը կիսով չափ նվազել է: