ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը (UNWTO) հայտնել է, որ նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով համաշխարհային զբոսաշրջիկների այցերը տարբեր երկրներ կկազմեն 20-30%: Կազմակերպության մասնագետների գնահատմամբ՝ 2020 թվականին զբոսաշրջային ոլորտի ընդհանուր կորուստները կկազմեն 300-450 մլրդ ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշը ռեկորդային է, քանի որ կազմում է զբոսաշրջության ոլորտի հասույթի շուրջ մեկ երրորդը, այն դեպքում, երբ 2009-ի տնտեսական ճգնաժամի հետևանքով միջազգային տուրիզմին հասցված վնասը կազմել էր ընդամենը 4 տոկոս: