Եվրամիությունը սկսում է Հյուսիսային Մակեդոնիայի ու Ալբանիայի՝ կառույցի անդամակցությանը միտված բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին հայտարարել է, որ կառույցի 27 անդամ երկրները համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Նրա խոսքով՝ սա նաև բարձրաձայն ու հստակ ուղերձ է Արևմտյան Բալկանյան երկրներին, որ նրանց ապագան Եվրամիության կազմում է: