Բավարիայի վարչապետ Մարկուս Զեդերը երկրամասում երկշաբաթյա կարանտին է հայտարարել: Այս մասին հաղորդում է DW-ն: Կանոնները, որով գերմանացիները կապրեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում, հիշեցնում են Իսրայելում ներդրված կանոնները:
Մարկուս Զեդերն իր համաքաղաքացիներին խնդրել է անհարկի չլքել տունը և նախազգուշացրել, որ կարանտինի կիրարկումը վստահված է իրավապահ մարմիններին, որոնք կտուգանեն կարգը խախտողներին:
Միևնույն ժամանակ, բավարացիներին թույլատրվում է գնալ գնումների, աշխատել և նույնիսկ կարճատև զբոսանքի դուրս գալ:
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին Բավարիայի ԲՈՒՀ-երը, դպրոցներն ու մանկապարտեզները փակվել էին: